21/01/2017 11:21
Հռոմի պապն աղոթել է, որպեսզի Թրամփն առաջնորդվի ամերիկացիների արժեքներով
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ աղոթում է այն բանի համար, որպեսզի ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփն առաջնորդվի իր գործունեությունում «հոգևոր և բարոյական արժեքներով, որոնք ձևավորել են ամերիկացի ժողովրդի պատմությունը», փոխանցում է РИА Новости-ն:
Ուղերձում, որը քահանայապետը հղել է Թրամփին երդմնակալության առիթով, մատնանշվում է նաև ԱՄՆ-ի ներդրումը ողջ աշխարհում մարդկային արժանապատվության և ազատության խթանման գործում։
Հունվարի 20-ին տեղի է ունեցել ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալությունը։ 1937 թվականից երդմնակալությունն անցկացվում է հունվարի 20-ին, ինչը նախատեսված է ԱՄՆ սահմանադրության 20-րդ ուղղմամբ։