21/01/2017 13:13
Մետիսը խոստացել է ամրապնդել դաշինքներն այլ երկրների հետ
ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Ջեյմս Մետիսն ուրբաթ խոստացել է աշխատել Վաշինգթոնի գործընկերների հետ դաշինքների ամրապնդման վրա, փոխանցում է РИА Новости-ն:
«Մեր յուրաքանչյուր գործողություն կուղղվի այն բանի ապահովմանը, որպեսզի մեր զինված ուժերը պատրաստ լինեն պայքարի այսօր և ապագայում։ Խոստովանելով, որ ոչ մի երկիր չի կարող առանց ընկերների լինել անվտանգ, մենք Պետդեպի հետ կաշխատենք մեր դաշինքների ամրապնդման վրա» , - նշել է Մետիսը նախարարության աշխատակիցներին հասցեագրված ուղերձում։
Պենտագոնի նոր ղեկավարը խոստացել է առավելագույնս արդյունավետ կիրառել պաշտպանությանն ուղղված յուրաքնաչյուր բյուջետային դոլար։
Դրանից ժամեր առաջ ԱՄՆ սենատը հաստատել էր Մետիսին պաշտպանության նախարարի պաշտոնում, և նա երդմնակալել է։