21/01/2017 13:33
Մեքսիկայում ցուցարարներն ԱՄՆ դեսպանատան մոտ տուփերից պատ են կառուցել (Տեսանյութ)
Մեքսիկայում ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ցույցի մասնակիցները Մեխիկոյում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ տուփերից կառուցել են սահմանային պատի մանրակերտը, փոխանցում է РИА Новости-ն:
Պատը ներկվել է նրա դեմ ուղղված կարգախոսներով, վերևում տեղադրվել է թղթից պատրաստված Թրամփի խրթվիլակը։
Ակցիան պատասխան է դարձել Մեքսիկայի հաշվին Թրամփի՝ պատ կառուցելու մտադրությանը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ եթե Մեքսիկայի իշխաբնությունները հրաժարվեն, ապա կարգելվի ԱՄՆ-ից դրամական միջոցների փոխանցումը երկիր: