21/01/2017 14:31
Նախագահ Թրամփի երդմնակալության դեմ բողոքող մոտ 200 ցուցարար բերման է ենթարկվել, այրվել են մեքենաներ. Լուսանկարներ, տեսանյութ
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի տարբեր հատվածներում հունվարի 20-ին տեղի են ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության դեմ բողոքի ակցիաներ, որոնք ուղեկցվել են բռնություններով, հրդեհվել են մեքենաներ: Մոտ 200 ցուցարար տեղափոխվել է ոստիկանության տարբեր բաժիններ:
#inauguration Day protests: 200+ arrested, windows shattered, cars burned https://t.co/y0HRKQAtko pic.twitter.com/pLTVbuK3a0
— RT (@RT_com) January 21, 2017
Ոստիկանները պատ են կազմել ցուցարարների առաջխաղացումը կանխելու համար:
Protesters now marching chanting "Let them go". Unclear how many detained pic.twitter.com/ethqxZ3nEf
— cbsMcCormick (@cbsMcCormick) January 20, 2017
Ցուցարարները բախումներ են հրահրել նաև ոստիկանության հետ:
"Peaceful protesters" (Domestic terrorists) burned another car at Inaugural Parade..#Inauguration pic.twitter.com/sNzPNpPaSC
— Pamela Moore (@Pamela_Moore13) January 20, 2017
Ամերիկյան ԶԼՄ-ներից մեկի լրագրողը ֆիքսել է նաև Թրամփի քարոզարշավից հայտնի «Նորից դարձնենք Ամերիկան հզոր» կարգախոսով կարմիր գլխարկներ՝ փողոցում այրված:
A burned red Make America Great Again hat on the sidewalk at National Press Building anti-Trump protest #disruptj20 #Inauguration pic.twitter.com/YyKV2aFrTq
— Hailey Branson-Potts (@haileybranson) January 20, 2017
Անկարգությունների շարունակությունը կանխարգելելու համար ոստիկանները կիրառել են նաև արցունքաբեր գազ:
Protesters break windows, pepper spray used during DC march (VIDEOS, PHOTOS) https://t.co/VB7cOiSEsd
— jacob wang (@racer6676) January 21, 2017
Վաշինգտոնի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ «բազմաթիվ մարդիկ» են ձերբակալված՝ անկարգությունների մասնակցելու համար:
MPD Statement on Acts of Vandalism earlier today: pic.twitter.com/uWQS2OT7SI
— DC Police Department (@DCPoliceDept) January 20, 2017