21/01/2017 15:13
Չինաստանում հյուրանոցը սողանքի տակ է մնացել. 2 մարդ է զոհվել
Չինաստանում հյուրանոցի վրա սողանքի իջնելու հետեւանքով 2 մարդ է զոհվել, 10 մարդ մնացել է հյուրանոցի փլատակների տակ, փոխանցում է Gazeta.ru-ն:
Պատահարը տեղի է ունեցել Հուբեյ գավառում, սողանքը Mirage հյուրանոցը գործնականում ամբողջովին կործանել է, այն թաղվել է 3000 խորանարդ մետր հողի և աղբի տակ:
Փրկարարներին հաջողվել է դուրս բերել 5 մարդու, որոնցից երկուսը հիվանդանոցում մահացել են: