21/01/2017 13:18
Պուտինը պատրաստ է Թրամփի հետ հանդիպմանը
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպումը ամիսներ կտևի, այլ ոչ թե՝ շաբաթներ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
«Դա տեղի չի ունենա առաջիկա շաբաթներին, եկեք ավելի լավ է հուսանք, որ այդ հանդիպումը տեղի ունենա մոտական ամիսներին», - նշել է Պեսկովը՝ հավելելով. «Չեմ կասկածում, որ Պուտինը դրան (հանդիպմանը) պատրաստ կլինի»: