21/01/2017 11:52
Վաշինգթոնում ոստիկանությունը 217 մարդու է ձերբակալել անկարգությունների համար
Ոստիկանությունը Վաշինգթոնում անկարգությունների համար ձերբակալել է 217 մարդու, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է տեղի ոստիկանության պետի պաշտոնակատար Փիթեր Նյուսեմը, փոխանցում է РИА Новости-ն:
Նրա փոխանցմամբ՝ 6 ոստիկան ստացել է ոչ մեծ վնասվածք։
Ձերբակալվածների դեմ առաջադրվել են անկարգությունների մասնակցության մեղադրանքներ։
Օրվա ընթացքում քաղաքում տեղի են ունեցել ոստիկանության հետ ցուցարարների մի շարք ընդհարումներ։ Հարձակվողները կոտրել են խանութների ու մեքենաների ապակիները, ինչպես նաև ԱՄՆ մայրաքաղաքի կենտրոնում լիմուզին հրկիզել։