21/01/2017 17:41
Ֆլորիդայում ալիգատորը կծել է Վիտալի Կլիչկոյի որդուն
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ավագ որդուն՝ Եգոր-Դանիելին Ֆլորիդայում ալիգատորը կծել է։ Այս մասին հայտնել է ուկրաինական «Ստրանա» պարբերականը, փոխանցում է РИА Новости-ն:
«Տղան Facebook-ի իր էջում տեղադրել է վնասված ձեռքի լուսանկարը և գրել, որ պահը, իհարկե, տհաճ է, սակայն իր հետ ամեն ինչ կարգին է», - նշվում է հաղորդագրությունում:
Պարբերականի տվյալով՝ Կիևի քաղաքապետի որդին որպես կամավոր աշխատում է Էվերգլեյդս ազգային պարկում։ Մայամիից ոչ հեռու գտնվող արգելոցում նա խնամում է ալիգատորներին։