21/01/2017 11:48
Իտալիայում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 16-ի
Իտալիայում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, փոխանցում է РИА Новости-ն:
Գործակալության տվյալով՝ 36 տուժածի հնարավոր է եղել դուրս բերել փոխադրամիջոցից և տեղափոխել հիվանդանոց:
Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի մասին:
Միջադեպը տեղի է ունեցել Վերոնա քաղաքում ուրբաթ երեկոյան: Հունգարական ավտոբուսը բախվել է սյանը, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել: Ֆրանսիայի քաղաքացի վարորդը կարող է լինել զոհերի շարքում