21/01/2017 13:00
Ստամբուլում նռնականետից գնդակոծվել է Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակը
Անհայտ անձինք նռնականետից գնդակոծել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ստամբուլյան գրասենյակը, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով CNN Turk-ն:
Զոհեր ու վիրավորներ չկան։
Ավելի վաղ հունվարի 20-ին հակատանկային նռնականետից գնդակոծվել էր Ստամբուլում Անվտանգության վարչության շենքը։ «Արկը հայտնվել է պատի մեջ։ Ոչ ոք չի տուժել։ Դրանից հետո քաղաքում լայնածավալ ոստիկանական գործողություն է սկսվել» , - գրել է Ստամբուլի նահանգապետ Վասիլ Շահինը Twitter-ի էջում:
2-Saldırıyı yapan kişi ya da kişilerin tespit ve yakalanmalarına yönelik geniş çaplı operasyonlara devam edilmektedir.
— Vasip Şahin (@vasipsahin) January 20, 2017