Թե օրենսդրական, թե պրակտիկ տեսանկյունից կան բազմաթիվ բացեր. վարչապետի հանձնարարականները

21/01/2017 17:03

Թե օրենսդրական, թե պրակտիկ տեսանկյունից կան բազմաթիվ բացեր. վարչապետի հանձնարարականները


Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել է Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում վարչական կոռուպցիայի հաղթահարման խնդիրներին: Զեկուցող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանն առաջարկել է ՀՀ-ում կրկին գործարկել հակակոռուպցիոն կենտրոններ և նշել, որ 2011 թվականից մինչ 2014-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ-ում արդեն իսկ գործել են նմանատիպ 11 կենտրոններ: Ակնկալվում է՝ կենտրոնների գործարկմամբ կանխարգելել կոռուպցիան վարչական մակարդակով: Զադոյանը նշել է, որ հակակոռուպցիոն կենտրոնները պետք է որդեգրեն եռաչափ մոտեցում՝ իրավական աջակցություն ցուցաբերեն կոռուպցիայից տուժած քաղաքացիներին, իրականացնեն ընթացակարգերի և օրենսդրական ակտերի մոնիթորինգ և ներկայացնեն բարեփոխումների առաջարկություններ, բարձրացնեն հանրային իրազեկության մակարդակը:

Զեկուցողի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարում այդ կենտրոնները եղել են արդյունավետ մոդել և կան բազմաթիվ հաջող օրինակներ. 2011-2014-ն ընկած ժամանակահատվածում վարչական կոռուպցիայի հետ կապված կենտրոններին է դիմել ավելի քան 17 հազար շահառու, իսկ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերը կազմել են երկու հազարից ավելի: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել կառավարության և դոնոր կազմակերպությունների համաֆինանսավորմամբ:
Վարչապետ Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարում կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, հետադարձ կապի ապահովումն ու հանրային վերահսկողության բարձրացումը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ներկայացված գաղափարի շուրջ համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ նախաձեռնել քննարկում:

Կարեն Զադոյանը ներկայացրել է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող անձանց (ազդարարների) իրավունքների պաշտպանության հարցը՝ նշելով, որ այդ ուղղությամբ առկա է երկու մոտեցում: Առաջինով՝ ազդարարների իրավունքները պաշտպանվում են գործող օրենսդրության պայմաններում՝ տրամադրելով անվտանգության երաշխիքներ, երկրորդով՝ առաջարկվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավորություն կլինի ստանալ անանուն բողոքներ: Երկրորդ մոտեցման հետ կապված ուսումնասիրվել է միջազգային փորձը և այժմ մշակվում են օրենսդրական նախագծեր, որոնք ուղղված են անանուն ազդարարների անվտանգության ապահովմանը: Առաջարկվել է նաև քննարկել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող անձանց խրախուսական մոտեցում ցուցաբերելու հնարավորությունը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այժմ քննարկվում է վերը նշված երկու մոդելներին համալրված մոտեցում ցուցաբերելու հարցը՝ անանուն ազդարարման գաղափարախոսության, սերտեֆիկացված էլեկտրոնային հարթակի ստեղծման առաջարկի ներքո: Բացի այդ, նախատեսվում է սահմանել կոռուպցիոն դրսևորման մասին ազդարարող անանուն անձին հետադարձ հարց տալու հնարավորություն՝ երաշխավորելով անանունության սկզբունքը: Նախարարն ընդգծել է, որ նախագիծը դրվելու է լայնամասշտաբ քննարկման:

«Կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ ազդարարող անձանց դերը կոռուպցիայի կանխարգելման և հայտնաբերման գործում կարևոր է», - նշել է վարչապետը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու Արդարադատության նախարարին հանձնարարել ազդարարների պաշտպանության մեխանիզմների ներդրման, էլեկտրոնային անանուն ազդարարման հարթակի տեխնիկական ապահովման ուղղությամբ ձեռնարկել քայլեր, այդ թվում՝ «Ազդարարների պաշտպանության մասին» օրենքը հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել կառավարություն:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը խորհրդին է ներկայացրել հանրային ծառայության ոլորտում շահերի բախման և գույքի ու եկամուտների հայտարարագրման հետ կապված խնդիրները, որոնք վերաբերել են շահերի բախման եզրույթի սահմանմանը, գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկի ընդլայնմանը, օրենսդրական կարգավորումներին, շահերի բախումը վերահսկող կառույցների գործունեությանը, այդ ուղղությամբ առկա բացերին և այլն: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ մշակվում կամ արդեն իսկ շրջանառության մեջ են գտնվում ներկայացված խնդիրների ու առկա բացերի լուծումները նախատեսող օրենսդրական փաթեթներ: Հիմնական փոփոխությունները կներկայացվեն առաջիկայում:

«Պարզ է, որ թե օրենսդրական, թե պրակտիկ տեսանկյունից նշված ոլորտներում կան բազմաթիվ բացեր: Ելնելով դրանից, հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին՝ կառավարությանը ներկայացնել հանրային ծառայողների շահերի բախման կարգավորման և հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց ցանկի ընդլայնման վերաբերյալ օրենսդրական փաթեթ», - նշել է Կարեն Կարապետյանը:

Այնուհետև խորհրդին են ներկայացվել բիզնես ոլորտում առաջարկվող հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումների առաջարկներ: Դրանք վերաբերել են գործարար շահերի պաշտպանի ինստիտուտի ներդրմանը, բիզնես ոլորտի հետ գործունեություն ծավալող իրավազանց պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննությունների անցկացմանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը, թիրախային բիզնես ոլորտներում քաղաքականությունները մշակելիս հանրային ծառայողների գործունեության ուսումնասիրությունների իրականացմանը, հանրային ծառայողների համար օրենսդրությամբ սահմանված իրենց կողմից կատարված աշխատանքների արդյունքների չափման առարկայական ցուցանիշների մշակմանը և դրանց հիման վրա աշխատավարձերի բոնուսային համակարգի ներդրմանը, հարկային ու մաքսային ոլորտների աշխատողների հայտարարագրերի ներկայացմանը և այլն:

«Չափազանց կարևորում ենք բիզնես միջավայրում հավասար, արդար և թափանցիկ դաշտի ձևավորումը, այդ առումով, ներկայացված առաջարկները կարևոր են մեզ համար»,- ընդգծել է վարչապետը: Կարեն Կարապետյանն Արդարադատության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարել է մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել նշված առաջարկությունները և ներկայացնել լուծումներ: Վարչապետը կարևորել է բիզնես հաշտարարի ինստիտուտի ներդրման գաղափարը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:

Օրակարգային վերջին հարցով «Բաց հասարակության հիմնադրամներ» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը ներկայացրել է «Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» հետազոտության արդյունքները և նշել, որ փորձել են վեր հանել կրթության ոլորտում բոլոր համակարգային խնդիրները, ներկայացնել դրանց լուծման առաջարկություններ: Ներկայացված հիմնախնդիրների և առաջարկությունների շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:

Վարչապետը նշել է, որ կրթական համակարգում նախապատրաստվում է բարեփոխումների մեծ փաթեթ, որով ներկայացվելու են առկա տարբեր խնդիրների լուծման ուղիները: «Դպրոցների հետ կապված ունենք բազմաթիվ խնդիրներ, ունենք մեկ աշակերտին հասնող քառակուսի մետրաժի ավելցուկ, ոչ լավ կենցաղային պայմաններ, աշակերտի թվով ուսուցիչների քանակի ավելցուկ, թերբեռնված դպրոցներ»: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ ուսումնասիրել զեկույցում բարձրացված խնդիրները, դրանք քննարկել շահագրգիռ կողմերի հետ և ներկայացնել առաջարկություններ՝ նախարարության գերակա խնդիրների, միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների տեսքով:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ

Տվյալ բաժնի վերջին նյութերը