21/01/2017 10:55
Վրաերթի են ենթարկել ավտոտեխսպասարկման կետի 30-ամյա աշխատակցին. նրա վիճակը գնահատվում է ծանր
Հունվարի 21-ին, ժամը 06.19-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ.) վրաերթի է ենթարկել ավտոտեխսպասարկման կետի աշխատակցին և բախվել կայանված «Mercedes C» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ս. Բ.):
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ավտոտեխսպասարկման կետի աշխատակից 1987 թ. ծնված Հ. Ա.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները դադարեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և հոսանքազրկել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: