23/01/2017 13:07
Նոր մանրամասներ Կրասնոդարում վթարի ենթարկված Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող միկրոավտոբուսի մասին
Հունվարի 22-ին՝ ժամը 14:27-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ ավագ ՕՀ գնդապետ Ռուդենկոից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ժ.11:55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ում (Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, “Mercedez-Benz” մակնիշի 27UL776 պ/հ (պատկանում է ՀՀ քաղաքացի Վանուշ Սահակյանին, ծնվ.1985թ.) միկրոավտոբուսը շրջվել է, ինչից 7 ՀՀ քաղաքացի հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց. տուժածների տվյալները ճշտվում են: Տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ժ.17:00-ին կապ է հաստատվել Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի հետ, ով տեղակացրեց, որ իրենց մոտ են հոսպիտալացվել ՀՀ քաղաքացիներ՝
1. Վանուշ Սահակյանը, (ծնվ.1985թ.) - դուրս է գրվել
2. Դավիթ Քոթանջյանը (ծնվ.1988թ.) - դուրս է գրվել
3. Արսեն Պողոսյանը (ծնվ.1987թ.) - դուրս է գրվել
4. Գարիկ Կոստանդյանը (ծնվ.1987թ.) - դուրս է գրվել
5. Հերմինե Բեկթաշյանը (ծնվ.1983թ.) - ծանր
6. Մուշեղ Մանուկյանը (ծնվ.1960թ.) - միջին ծանրության
7. Կարեն Հակոբյանը (ծնվ.1984թ.), - միջին ծանրության
8. Մհեր Քոթանջյանը (ծնվ.1987թ.), - միջին ծանրության
9. Գևորիկ Դալլաքյանը (ծնվ.1992թ.), - միջին ծանրության
Ա.Պողոսյանը, Դ.Քոթանջյանը, Գ.Կոստանդյանը և Վ.Սահակյանը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, Հ.Բեկթաշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մնացածինը (5 տուժած)՝ միջին ծանրության:
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանության ՃՈ օպերատիվ հերթապահին, ՃԿԱԿ-ում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գ.Թեփելիկյանին և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչ Ա.Կիրակոսյանին: