23/01/2017 10:24
Ավտովթար Մյասնիկյան պողոտայում. 3 մարդ հոսպիտալացվել է
Հունվարի 23-ին՝ ժամը 00.21-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում` «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 38 հասցեում գտնվող «Պիոներ» խանութի մոտակայքում «Nissan Altima» մակնիշի 20 TO 807 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդը բացակայում է) բախվել է կայանած «Toyota Corolla» մակնիշի 81 CC 118 պետհամարանիշով (վարորդ՝ 1972 թ. ծնված Պ. Հ.) ավտոմեքենային, որն էլ` իր առջև կայանած «Volkswagen Vento» մակնիշի 34 PA 667 պետհամարանիշով (վարորդ` 1989 թ. ծնված Մ. Գ.) ավտոմեքենային:
«Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1975 թ. ծնված Լ. Խ.-ը, 1968 թ. ծնված Մ. Հ.-ը, 2002 թ. ծնված Է. Հ.-ը և 1996 թ. ծնված Ա. Մ.-ը հոսպիտալացվել են «Սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: