23/01/2017 11:03
Դոլարի գինն իջել է, եվրոյինը՝ բարձրացել, ռուբլունը մնացել անփոփոխ
Rate.am կայքը տեղեկացնում է, որ բանկերում այսօր ամերիկյան դոլարը գնվում է նվազագույնը 483.50 դրամով, առավելագույնը՝ 484.50: Դոլարի վաճառքի նվազագույն գինը 487.50 դրամ է, առավելագույնը՝ 488.50:
Նախորդ օրվա համեմատ առքի ու վաճառքի տատանումը եղել է -0.01 դրամ:
1 եվրոն բանկերը գնում են նվազագույնը՝ 515, առավելագույնը՝ 519 դրամով: Եվրոյի վաճառքի նվազագույն գինը 524 դրամ է, առավելագույնը՝ 528:
Հունվարի 22-ի համեմատ եվրոյի առքի տատանումը եղել է +1.35 դրամ, վաճառքինը՝ +1.04:
Ռուբլու առքի նվազագույն գինը 7.99 դրամ է, առավելագույնը՝ 8.10: Նվազագույն վաճառքը 8.23 դրամ է, առավելագույնը՝ 8.35: Նախորդ օրվա համեմատ ռուբլու առքի ու վաճառքի տատանում չի եղել: