23/01/2017 13:25
ԶԼՄ. Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է տեղակայել Փխենյանի մոտ
Հյուսիսային Կորեան երկու միջմայրցամաքային նոր բալիստիկ հրթիռներ է տեղակայել Փխենյանից հյուսիս, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով NHK ճապոնական հեռուստաալիքի աղբյուրին։
Նրա տվյալով՝ այդ հրթիռները հնարավոր է հարստացվել են կատարելագործված շարժիչներով և պատրաստ են գործարկման ցանկացած պահի։
Ավելի վաղ ամերիկացի և հարավկորեացի զինվորականները արբանյակներից նկատել էին երկու շարժական սարքեր, որոնք նախատեսված են հրթիռը արձակելու համար։ Նրանք ենթադրել էին, որ Փխենյանը պատրաստվում է հրթիռային հերթական փորձարկումն անցկացնել՝ նվիրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։
Հունվարի 1-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չն Ինը ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է, որ երկիրը գրեթե ավարտին է հասցրել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ստեղծման գործընթացը։