23/01/2017 15:39
Մեկ օրում Թուրքիան ոչնչացրել է ԻՊ-ի մոտ 200 օբյեկտ
Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» ռազմական գործողությանը շրջանակներում մեկ օրվա ընթացքում Սիրիայի հյուսիսում ոչնչացրել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման 194 օբյեկտ, չեզոքացվել` 65 ահաբեկիչ, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով թուրքական Anadolu գործակալությանը:
Թուրքիայի ՌՕՈՒ-ն Էլ-Բաբ և Բզագահ քաղաքներում ոչնչացրել է նաև վեց շտաբ, 7 թաքստոց և պայթուցիկների արտադրամաս:
Գործողության սկզբից ի վեր Սիրիայում ահաբեկիչներից ազատագրվել է 1875 քառակուսի կիլոմետր տարածք, որում տեղակայված է 227 բնակավայր: