23/01/2017 13:13
Իտալիայում հյուրանոցի փլատակներում զոհվածների թիվը հասել է 6-ի
Իտալիայի լեռներում Rigopiano հյուրանոցի վրա ձնահյուսի իջնելու հետևանքով զոհվածների թիվը հասել է վեցի, փոխանցում է «Интерфакс»-ը:
Փրկարարները ձյան տակից տղամարդու մարմին են դուրս բերել: Եվս 23 մարդ պաշտոնապես անհայտ կորած է համարվում, սակայն փրկարարները նշում են, որ նրանց ողջ մնալու հավանականությունը խիստ փոքր է, քանի որ աղետի պահից արդեն ավելի քան չորս օր է անցել:
Այդ ընթացքում փրկվել է 11 մարդ, իսկ ընդամենը ձնահյուսի իջնելու պահին հյուրանոցում եղել են 35 կենվորներ ու աշխատակիցներ: Ողբերգությունը տեղի է ունեցել է հունվարի 18-ի երեկոյան Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում: Տարերային աղետի պատճառ են դարձել նույն օրն ավելի վաղ Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժերը և դրանց հաջորդած հետցնցումները: