23/01/2017 11:09
Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային ծրագրին, եթե Թրամփը հրաժարվի գործարքից
Իրանի ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջուկային զենքի ոլորտում գործունեությունը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվի միջազգային միջնորդների հետ կնքած գործարքից, հայտարարել է երկրի միջուկային էներգետիկայի հարցերով զբաղվող կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CBC-ին:
«Մենք հեշտությամբ կարող ենք արագ վերսկսել աշխատանքը և վերադառնալ ոչ միայն այն մակարդակին, որի վրա եղել ենք նախկինում, այլ՝ տեխնոլոգիական առումով ավելի բարձր մակարդակի», - ասել է նա։
Նա նշել է, որ չի ցանկանում նման որոշում կայացնել, բայց պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը։