23/01/2017 16:45
Լավրով. Աստանայի բանակցությունները պետք է սիրիական ճգնաժամի կարգավորման կարևոր քայլ դառնան
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աստանայում մեկնարկած բանակցությունները պետք է Սիրիայում ճգնաժամի կարգավորման կարևոր փուլ դառնան, փոխանցում է РИА Новости-ն:
«Սիրիայի հարցով ելնում ենք այն հանգամանքից, որ Սիրիայի կառավարության և զինված ընդիմության միջև Աստանայում այսօր մեկնարկած հանդիպումը պետք է կարևոր քայլ դառնա գրեթե վեց տարի շարունակվող ճգնաժամի կարգավորման ճանապարհին»,- Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպմանն ասել է Լավրովը: