23/01/2017 17:27
Նոր մանրամասներ՝ Կրասնոդարում վթարի ենթարկված միկրոավտոբուսի տուժածների մասին
Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածներից Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցում ժամը 16.20-ի դրությամբ բուժվում է ՀՀ 5 քաղաքացի։ Տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Նրանցից մեկը դուրս գրվելուց հետո գանգատներով կրկին վերադարձել է հիվանդանոց։
Այս պահի դրությամբ մասնագետները 5 տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։ Իրականացված հետազոտությունների և իրավիճակի փոփոխության արդյունքում կորոշվի տուժածներից 2-ին վիրահատելու հարցը։