23/01/2017 15:32
Ղազախստանի նախագահ. Սիրիական ճգնաժամի լուծումը բանակցությունների մեջ է
Աստանան համարում է, որ սիրիական ճգնաժամի լուծումը բանակցությունների մեջ է: Այդ մասին ասված է Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների մասնակիցներին ուղղված Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում, փոխանցում է РИА Новости-ն:
«Վստահություն եմ հայտնում, որ Աստանայում հանդիպումը կապահովի անհրաժեշտ պայմանները ՄԱԿ-ի հովանու ներքո ժնևյան գործընթացի շրջանակում բոլոր շահագրգիռ կողմերի միջև սիրիական ճգնաժամի ընդունելի լուծում գտնելու համար և արժանի ներդրում կունենա Սիրիայում խաղաղության և կայունության հաստատման գործում: Ցանկանում եմ արդյունավետ բանակցություններ»,- ասված է Ղազախստանի նախագահի ուղերձում, որը բանակցությունների սկզբում ընթերցել է այդ երկրի արտգործնախարար Կայրատ Աբդրախմանովը:
Աստանայում սկսվել է Սիրիայի հարցով հանդիպումը, Դամասկոսի և զինված ընդդիմության պավիրակություններն առաջին անգամ նստել են բանակցությունների սեղան շուրջ:
«Այսօրվա հանդիպումը Սիրիայում իրավիճակի խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի վառ ցուցադրումն է: Ղազախստանը կարծում է, որ Սիրիայում իրավիճակի լուծման միակ ճիշտ ճանապարհը պետք է լինեն բանակցությունները՝ հիմնված փոխադարձ վստահության և փոխհամաձայնության վրա»,- ընդգծել է Ղազախստանի նախագահն իր ուղերձում: