23/01/2017 14:41
Մելանյա Թրամփն ամուսնու երդմնակալությունից հետո վերադառնում է Նյու Յորք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, պետության ղեկավարի երդմնակալության առիթով կազմակերպված հանդիսությունների ավարտից հետո Նյու Յորք է վերադառնում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Առաջին տիկինը բոլորին երախտապարտ է Վաշինգտոնում ջերմ ընդունելության համար: Նա Նյու Յորք է վերադառնում ուսումնական շաբաթվա մեկնարկից առաջ: Առաջիկա շաբաթներին ժամանակի մի մասը նա անցկացնելու է Նյու Յորքում, մյուս մասը՝ Վաշինգտոնում», - CNN-ին հաղորդել է Մելանյա Թրամփի ներկայացուցիչը:
Նոյեմբերին Դոնալդ Թրամփը հաղորդել էր, որ Մելանյան ու իրենց 10-ամյա որդին՝ Բերոնը, Սպիտակ տուն կտեղափոխվեն, երբ «դպրոցում ավարտվեն դասերը»: