23/01/2017 12:55
Չինաստանում 10 վայրկյանում 19 բարձրահարկ շինություն է պայթեցվել (տեսանյութ)
Չինական Ուհան քաղաքի իշխանությունները 10 վայրկյանում 19 բարձրահարկ շինություն են պայթեցրել՝ կառավարելի պայթյունի միջոցով: Ինչպես հայտնում է МИР24-ն, այս մասին գրում է The Daily Mail-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ 150.000 քմ մակերեսով բետոնե շինությունների միաժամանակյա փլուզման համար օգտագործվել է մոտ 5 տոննա պայթուցիկ: Դրանք մաս առ մաս տեղադրվել են շինությունների տարբեր հատվածներում:
Հայտնի է, որ հողին հավասարեցված շինությունների տեղում նախատեսված է կառուցել բիզնես թաղամաս, ինչպես նաև 707 մ բարձրությամբ երկնաքեր: