23/01/2017 11:21
ՍԴՀԿ-ն կմիանա «Գագիկ Ծառուկյան» դաշինքին
Aysor.am-ի տեղեկություններով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով՝ միանալով «Գագիկ Ծառուկյան» դաշինքին:
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում Նարեկ Գալստյանն ասել էր, որ խորհրդարանական ընտրություններից առաջ պետք է լինեն հնարավորինս գաղափարական դաշինքներ՝ կոնկրետ խնդիրների շուրջ. «Մնացյալը դատապարտված են ձախողման, նույնիսկ այն դեպքում, եթե 5 տոկոսը հաղթահարեն»: