23/01/2017 14:48
Ադրբեջանական լոբբին մարտի է նետել իր բացահայտված ու բացահայտվող բոլոր հաճախորդներին. Սամվել Ֆարմանյան
Մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում են լրագրողների դեմ հարձակումների և Եվրոպայում ԶԼՄ-ների ազատության, առցանց ԶԼՄ-ների և լրագրության մարտահրավերների ու պատասխանատվության, կիբեր-խտրականության և առցանց ատելության խոսքին վերջ դնելու անհրաժեշտության թեմաներով քննարկումները:
«1 ժամ 45 րոպե... ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը քննարկում է մեկ հարց՝ ԵԺԿ խմբի նախկին նախագահ, իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին», - Facebook-յան էջում գրառում է արել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
«ԵԺԿ-ում կրքերը եռում են... Ադրբեջանական լոբբին մարտի է նետել իր բացահայտված ու բացահայտվող բոլոր հաճախորդներին։
Մեր պնդումն է՝ ԵԽԽՎ-ն պետք է հատուկ զեկուզող-հետաքննիչ նշանակի այդ հարցով, ով կարճ ժամկետում ԵԽԽՎ-ին կզեկուցի կոռուպցիոն այդ սկանդալի մասին, ինչը կասկածի տակ է դրել ԵԺԿ-ի հեղինակությունը ողջ Եվրոպայում», - գրել է Ֆարմանյանը: