23/01/2017 13:32
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի Իմերեթի շրջանի Զեստաֆոնի քաղաքից 7 կմ հեռավորությամբ՝ Զեդա Զեգանի գյուղում, 3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին ասվում է Իլյայի պետական ինստիտուտի Սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի կայքում, փոխանցում է Sputnik-Georgia-ն:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են կիրակի` Թբիլիսիի ժամանակով 23:03-ին: Ինչպես նշեւմ են կենտրոնից, երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: