23/01/2017 14:19
Ֆիյոն մերժում է Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին
Ֆրանսիայի նախկին վարչապետ, հանրապետականներից երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ Վրաստանը և Ուկրաինան Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում տեղ չունեն: Այդ մասին նա ասել է Le Monde պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն:
«Պարզապես հարկավոր է ընդունել, որ Վրաստանը և Ուկրաինան կոչված չեն անդամակցելու ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին», - ընդգծել է նա:
Նա նաև «անպատասխանատու» է անվանել քաղաքական այն գործիչների հայտարարությունները, որոնք կոչ են անում Կիևին և Թբիլիսիին անդամակցություն տրամադրել Հյուսիսատլանտյան դաշինքում և Եվրամիությունում:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլին և մայիսին: