23/01/2017 16:00
Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին
Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլիան հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում կազմակերպել, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք պատրաստ ենք նման հանդիպում կազմակերպել Արկտիկական խորհրդի գագաթաժողովի ժամանակ, եթե քաղաքական իրավիճակը հանգի դրան»,- ասել է քաղաքական գործիչը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ դեռևս հստակ տեղեկություն չկա, որ նման հանդիպում կարող է կայանալ: