23/01/2017 16:08
Ավստրալիայում նկարահանումների ժամանակ գնդակահարել են դերասանին
Ավստրալիայում տեղական երաժշտական խմբերից մեկի հոլովակի նկարահանումների ժամանակ դերասան է զոհվել, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով ABCnews-ին:
Հրաձգության տեսարանի նկարահանման ժամանակ գնդակը դիպել է դերասանի կրծքին. նա տեղում մահացել է: Ոստիկանությունում հաստատել են դերասանի զոհվելու փաստը, սակայն նրա և երաժշտական խմբի անունը չեն նշել:
Բացի այդ, առայժմ չի նշվում՝ ատրճանակը մարտական, թե դատարկ փամփուշտներով է լիցքավորված եղել: Նշվում է, սակայն, որ մոտ տարածությունից կրակելու դեպքում դատարկ փամփուշտը կարող է վնասվածք պատճառել: