24/01/2017 09:41
Քաղաքական գործիչները վաճառում են այն, ինչը քաղաքացիները գնում են. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ես հասկանում եմ, որ քաղաքական գործիչները վաճառում են այն, ինչն «սպառողները» (քաղաքացիները) գնում են: Հայաստանում այդ «ապրանքը» հայտնի է՝ «ժողովուրդ ջան, էս իշխանավորները քեզ թալանում են, երկիրը կործանում են, դուք աղքատ եք, նրանք հարուստ են, ժողովրդի արյունը ծծում են, այ, որ մենք գանք, ամեն ինչ կդզենք, որովհետև մենք ազնիվ ենք, իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին»: Ընդ որում դա ասում են նաև նրանք, ովքեր 10 կամ 20 տարի մեղադրվում էին «արյուն ծծելու» և «իշխանությունը զավթելու» մեջ:
Բայց արի ու տես, որ Միացյալ նահանգներում, որտեղ ՀՆԱ-ի՝ մեկ շնչին ընկնող եկամուտը Հայաստանից 18 անգամ բարձր է, նույնն է. Տեսեք, թե ինչ է ասում ԱՄՆ նորընտիր նախագահ, միլիարդատեր Դոլադ Թրամփը. «Մենք այժմ ժողովրդին ենք վերադարձնում իշխանությունը, որը երկար ժամանակ իրենց ձեռքում են պահել Վաշինգտոնի քաղաքական գործիչները: Չափազանց երկար ժամանակ Վաշինգտոնի քաղաքական գործիչների ոչ մեծ խումբ բարգավաճել է, այն դեպքում, երբ ժողովուրդը տառապել է, վերնախավը պաշտպանել է իրեն, ոչ թե՝ ժողովրդին: Նրանց հաղթանակները չեն դարձել ձեր հաղթանակները: Ոչ հարուստ ընտանիքները տառապել են: Երդվում եմ՝ դա կփոխվի»:
Այնտեղ էլ են, պարզվում է, «աղքատները» տառապում՝ չնայած այդ «աղքատների» եկամուտը անհամատեղելի է այստեղի աղքատների եկամտի հետ: Այնտեղ էլ էր երկիրը կործանվում, տնտեսությունը վարի էր գնում, բանակը թուլանվում էր: Մի խոսքով՝ ԱՄՆ «հանցավոր ռեժիմը» երկիրը քանդում էր, բայց ահա եկավ «ազգի դարդուցավով տապակվող» Թրամփը, որն, իհարկե, պետության բոլոր խնդիրները կլուծի, հարուստներից (բացի իրենից) ամբողջ հարստությունը կխլի, ու կբաժանի աղքատներին»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում;