24/01/2017 15:04
Թրամփն ինքնակամ հեռացել է 400 ընկերությունում զբաղեցրած պաշտոններից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինքնակամ հեռացել է ավելի քան 400 ընկերություններում զբաղեցրած պաշտոններից, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Trump Organization-ի փաստաթղթին, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ես՝ Դոնալդ Ջ․ Թրամփս, սույն գրությամբ հրաժարվում եմ բոլոր լիազորություններից և պաշտոններից տվյալ ընկերություններում», -ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ 19 էջից բաղկացած փաստաթուղթը, որում տեղ են գտել Թրամփի ընկերությունները, նախագահը ստորագրել է երդմնակալության արարողության նախօրեին՝ հունվարի 19-ին։