24/01/2017 11:59
Իրանը կշարունակի օգնել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում
Իրանը հանդես է գալիս սիրիական և տարածաշրջանային մյուս հակամարտությունների դիվանագիտական կարգավորման օգտին, բայց չի հրաժարվի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Սիրիային օգնություն ցուցաբերելուց, հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակի խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Մենք հավատում ենք, որ դիվանագիտական ուղին միակն է սիրիական ճգնաժամը հաղթահարելու համար, բայց այդ հանգամանքը մեզ չի ստիպի անտեսել այն օգնությունը, որը Սիրիային տրամադրվում է ահաբեկչության դեմ մղվող պայքարում», - ասել է նա իրանցի լրագրողներին՝ ամփոփելով Լիբանանի խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերրիի հետ կայացած հանդիպման արդյունքները: