24/01/2017 14:20
Իրաքի կառավարական զորքերը հարձակում են նախապատրաստում Մոսուլի արևմտյան հատվածի վրա
Իրաքում կառավարական զորքերը հարձակում են նախապատրաստում Մոսուլի արևմտյան հատվածում դիրքավորված «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) զինյալների դեմ, փոխանցում է Kommersant.ru-ն՝ հղում անելով գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ամիր Ռաշիդ Յարալային:
Նրա խոսքով՝ գործողությունը կսկսեն առաջիկա 2-3 օրերի ընթացքում, որպեսզի ազատագրեն Տիգրիս գետի արևմտյան ափին ընկած քաղաքի աջ հատվածը:
Նախօրեին Իրաքի զինված ուժերը հայտարարել էին, որ լիարժեք վերահսկողություն են հաստատել Մոսուլի արևելյան հատվածի նկատմամբ, որն ավելի քան 2 տարի է՝ ԻՊ-ի զինյալների ձեռքում է: