24/01/2017 10:43
ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանից կուսակցությունից դուրս գալու դիմում դեռ չեն ստացել
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից կուսակցությունից դուրս գալու մասին դիմում դեռևս չի ստացվել:
«ՀՀԿ կենտրոնական գրասենյակում դեռևս նմանատիպ դիմում կամ լուր չունենք, բացի լրատվամիջոցներով բարձրացված լուրից», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Նա փոխանցեց, որ երբ նման լուր ունենան, տեղյակ կպահեն:
«Փորձեք ճշտել լուրի իսկությունը որտեղից է գալիս ու նրանցից էլ հասկացեք դրդապատճառը: Երբ որ մենք իմանանք ինչ-որ բան, տեղյակ կպահենք», - նշեց Ռ. Թադևոսյանը: