24/01/2017 15:18
ՀՀԿ-ն Մհեր Սեդրակյանից կուսակցությունը լքելու մասին դիմում չի ստացել
ՀՀԿ-ն Մհեր Սեդրակյանից կուսակցությունը լքելու մասին դիմում դեռ չի ստացել:
«Մհեր Սեդրակյանի՝ կուսակցությունը լքելու մասին տեղեկատվություն չունենք, ըստ այդմ՝ դիմում էլ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
ՀՀԿ-ում դեռ դիմում չի ստացվել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից:
«ՀՀԿ-ն լքելու այլ դիմում չենք ստացել», - հավելեց Ռ. Թադևոսյանը: