24/01/2017 17:03
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը
Բրիտանիայի կառավարությունը Եվիամիությունից դուրս գալը նախաձեռնելու համար պետք է խորհրդարանի համաձայնությունը ստանա, այսպիսի որոշում է կայացրել Գերագույն դատարանը, փոխանցքում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատարանն, այսպիսով, աջակցել է Լոնդոնի Բարձրագույն դատարանի նոյեմբերյան որոշմանը, որը որոշել էր, որ ԵՄ-ից դուրս գալու նպատակով Բրյուսելի հետ բանակցությունների պաշտոնական մեկնարկի համար կառավարությանն անհրաժեշտ է խորհրդարանի աջակցությունն ստանալ:
Բացի այդ, դատարանը որոշել է, որ ԵՄ-ից դուրս գալու համար Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է խորհրդակցություններ անցկացնի Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ներկայացուցիչների հետ:
Խոսքը Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի մասին է, որում նշված է Եվրամիությունից երկրների դուրս գալու մասին:
Գերագույն դատարանում չի քննարկվել այն հարցը, թե Բրիտանիան Եվրամիությունից դուրս է գալիս, թե ոչ: Բոլոր կողմերը համաձայն են, որ այս հարցը որոշվել է 2016-ի հունիսի 23-ի հանրաքվեով, երբ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների մոտ 52 տոկոսը դուրս գալու օգտին է քվեարկել: