24/01/2017 12:17
Մերկել. Աշխարհը թևակոխում է նոր պատմական դարաշրջան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնել է այն մտքի հետ, որ աշխարհը թևակոխում է նոր պատմական դարաշրջան: Միևնույն ժամանակ ընդգծել է, որ համաշխարհային խնդիրների լուծման համար հարկավոր է ոչ թե պոպուլիզմ, բևեռացում, մեկուսացվածություն, այլ՝ ամեն ինչի հանդեպ բաց մոտեցման ցուցաբերում, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Կարծում եմ, որ Գերմանիայի վերամիավորումից, «Սառը պատերազմի» ավարտից քառորդ դար անց, հնարավոր է, որ մի պատմական դարաշրջանին փոխարինելու է գալիս մյուսը», - մեջբերում է Reuters-ը քաղաքական գործչի խոսքերը:
Մերկելը հավելել է, որ բևեռացման ու պոպուլիզմի ճանապարհը բռնելու դեպքում, հնարավոր չէ որևէ լուրջ խնդիր լուծել:
Ավելի վաղ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանկ - Վալտեր Շտայնմայերն ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելն անվանել էր 20-րդ դարի աշխարհակարգի ավարտի ազդանշան: