24/01/2017 14:32
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Աֆղանստանից ԱՄՆ զորակազմի դուրսբերման դեպքում հնարավոր աղետի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ ներկա պայմաններում Աֆղանստանից զորակազմը դուրս հանելու մասին հնարավոր որոշումը կհանգեցնի այդ երկրում իրավիճակի սրմանը, հայտարարել են ՌԴ ԱԳՆ–ից, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Որքանով ինձ հայտնի է, Թրամփը դեռ ոչինչ հանել չի պատրաստվում, ինչն էլ տրամաբանական է, քանի որ, եթե նա ներկա պայմաններում որոշի զորակազմը դուրս հանի, ապա ամեն բան միանշանակ կփլուզվի։ Մենք այդ մասին բազմիցս խոսել ենք»,– ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը։