24/01/2017 16:16
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են սիրիական կարգավորման հարցով Աստանայի հանդիպումը
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են Աստանայում ընթացող սիրիական հակամարտության կարգավորման հարցով միջազգային հանդիպման ընթացքը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Կողմերն ընդգծել են Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության ներկայացուցիչների միջև ուղղակի շփումների կարևորությունը՝ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու, միջսիրիական երկխոսություն հաստատելու համար՝ խաղաղության հասնելու նպատակով:
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել աշխատել Աստանայի հանդիպման սիրիացի մասնակիցների հետ՝ հանդիպման հաջող ավարտի և Ժնևում սիրիական հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսումը նախապատրաստելու համար: