24/01/2017 12:24
Սիրիական «ընդդիմության» պատվիրակությունը չի ստորագրելու Աստանայի եզրափակիչ կոմյունիկեն
Այսպես կոչված սիրիական «ընդդիմության» պատվիրակությունը չի ստորագրելու Աստանայում եզրափակիչ կոմյունիկեն, հայտնում է ТАСС–ը։
«Ստորագրում չի լինելու։ Երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, հնարավոր է, Իրանը, ուղղակի կտարածեն փաստաթուղթը»,– ասել է պատվիրակության պաշտոնական ներկայացուցիչ Յահյա ալ Արիդին։
Ավելի վաղ Աստանայում «սիրիական ընդդիմության» պատվիրակության խորհրդական Ուսամա Աբու Զեյդն ասել էր, որ բանակցող կողմերը չեն քննարկել որևէ քաղաքական հարց: Նա նաև տեղեկացրել է, որ «ընդդիմությանը» չի ներկայացվել Աստանայի բանակցությունների ամփոփ փաստաթղթի սևագիրը, այն չի քննարկվել։