24/01/2017 11:54
Օբաման աշխատանքային վերջին ժամերին Պաղեստինին է ուղարկել 221 մլն դոլար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր աշխատանքային վերջին ժամերին Պաղեստինին փոխանցել է 221 մլն դոլար, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Գումարի փոխանցմանը դեմ էին Հանրապետական կուսակցության անդամները։ Օբամայի վարչակազմը պաշտոնապես հայտնել է Կոնգրեսին իր մտադրության մասին ուրբաթ առավոտյան՝ մինչ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն տրամադրել է 227 միլիոն դոլար: Դրանից 4 մլն-ը նախատեսվում է ծախսել կլիմայի հետ կապված ծրագրերի վրա: Եվս 1,25 միլիոն կստանան ՄԱԿ-ի ներքո աշխատող կազմակերպությունները: