24/01/2017 16:36
ՌԴ քաղաքացիները Հայաստան կայցելեն ներքին անձնագրերով. Համաձայնագիրը ստորագրվել է
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ՌԴ այցի ընթացքում ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր՝ այդ թվում՝ փոփոխություններ առանց վիզային ռեժիմի համաձայնագրում:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրում փոփոխությունները կատարելու մասին առաջարկը, ըստ որի ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով:
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ այս որոշումը ավելի դյուրին կդարձնի ՌԴ քաղաքացիների կողմից փաստաթղթերի ձևակերպման գործընթացը, բացի այդ, այն ուղղված է Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության հոսքը մեծացնելուն:
Նրա խոսքով՝ ակնկալվում է մինչև ամառ ավարտել գործընթացը: