24/01/2017 14:57
Հայաստանի մի շարք ճանապարհներին մառախուղ է
Հունվարի 24-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի, Աշտարակի, Եղվարդի, Աբովյանի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեղեկացնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Աբովյանի տարածաշրջանի Արզնի - Նոր Գեղի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: