24/01/2017 12:06
Օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կբարձրանա
Հանրապետությունում հունվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
25-ի երեկոյան ժամերից, 26-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 26-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում հունվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-28-ը սպասվում է ձյուն: