24/01/2017 13:49
Իտալիայում հյուրանոցի փլատակներում զոհվածների թիվը հասել է 12-ի
Իտալիայի կենտրոնական մասի Գրան Սասսո լեռնազանգվածի շրջանում Rigopiano di Farindola հյուրանոցը ծածկած ձնահյուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, հայտնում է «Интерфакс»-ը:
Անհայտ կորած է համարվում 17 մարդ:
Ձնահյուսը, որը հրահրվել էր ստորգետնյա ցնցումներով ու ձյան առատ տեղումներով, ծովի մակերևույթից 1,2 հազար մետր բարձրության վրա գտնվող հյուրանոցի վրա էր իջել հունվարի 18-ի երեկոյան՝ ամբողջովին ծածկելով չորսհարկանի շենքը: