24/01/2017 15:53
Իտալիայում հյուրանոցի փլատակներում զոհվածների թիվը հասել է 14-ի
Իտալիայի կենտրոնական մասի Գրան Սասսո լեռնազանգվածի շրջանում Rigopiano di Farindola հյուրանոցը ծածկած ձնահյուսի հետևանքով զոհվածների թիվը հասել է 14-ի, հայտնում է ТАСС-ը:
Փլատակներից դուրս է բերվել 2 կնոջ մարմին:
Ձնահյուսը, որը հրահրվել էր ստորգետնյա ցնցումներով ու ձյան առատ տեղումներով, ծովի մակերևույթից 1,2 հազար մետր բարձրության վրա գտնվող հյուրանոցի վրա էր իջել հունվարի 18-ի երեկոյան՝ ամբողջովին ծածկելով չորսհարկանի շենքը: Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհվածի մասին: