07/10/2008 11:55
Ցավակցել է
Ղրղզստանում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Իգոր Չուդինովին, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Իգոր Վիտալևիչ, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խոր ցավակցություն եմ հայտնում Ղրղզստանի Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
Խորապես վշտացած լինելով կատարվածի կապակցությամբ, խնդրում եմ մեր ցավակցությունն ու զորակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին»: