02/02/2017 15:33
Խորենացիում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդները դատապարտվեցին 3 տարվա ազատազրկման
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում կայացրեց Խորենացի փողոցում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու ու զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանին, Գագիկ Միքայելյանին և Սոսո Մարգարյանին դատապարտել երեք տարվա ազատազրկման:
Նշենք, որ 3 ամբաստանյալներն էլ դատաքննության ընթացքում ընդունել էին իրենց մեղքը՝ մեղմ պատիժ ստանալու ակնկալիքով: