02/02/2017 12:02
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով ՀՀ ՄԻՊ-ը երաշխքիներ չի կարող տալ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատության վերաբերյալ դժվարանում է երաշխիքներ տալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՄԻՊ-ը նշեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
«Այս պահին ես աշխատանքներ եմ տանում մի քանի հեղինակավոր կազմակերպությունների հետ: Դրանց արդյունքների մասին չեմ կարող երաշխավորել, բայց հուսով եմ, որ դրանք որոշակի ազդեցություն կունենան: Ես համաձայն եմ ԼՂՀ ՄԻՊ-ի այն պնդման հետ, որ այսուհետ պետք է ավելի շատացնել այցերն Արցախ, այդ թվում՝ նաև միջազգային լրագրողների այցերը», - ընդգծեց նա:
Թաթոյանը նաև հավելեց, որ ՀՀ և ԼՂՀ ՄԻՊ-երը համատեղ մշակում են ծրագիր՝ լրագրողների աշխատանքն Արցախում ավելի արդյունավետ դարձնելու համար: